Լաչինի միջանցքում ստեղծված խոչընդոտները հետ են մղում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընթանում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցի քննարկումը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչն ասաց, որ Լաչինի միջանցքում ստեղծված խոչընդոտները հետ են մղում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար այլ կողմերին մարդասիրական և առևտրային օգտագործման համար հնարավորինս արագ ապաշրջափակել միջանցքը։ Մենք ողջունում ենք դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման վերաբացումը։ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին՝ անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով»,-նշեց նա։

Ըստ ԱՄՆ ներկայացուցչի՝ բանակցություննեը միակ ձևն են տևական խաղաղության հասնելու համար։

«Ժամանակը ցույց է տվել, որ այս հակամարտությունը չի կարող միակողմանի կամ ռազմական լուծում ունենալ։ Երկու կողմերը պետք է վերահաստատեն իրենց նվիրումը դիվանագիտական գործընթացին։ Միացյալ Նահանգները մնում է նվիրված զինադադարին և այս հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել