Ի՞նչ հավելավճարներ և հավելումներ են սահմանվում հարկային ծառայողի աշխատավարձին

Հարկային ծառայողների աշխատավարձի նկատմամբ սահմանվում են հետևյալ հավելավճարները և հավելումները.

1) աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը`հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ.

2) հարկային ծառայողի կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

 

Հարկային ծառայության դասային կոչումը

Հարկային ծառայության հատուկ կոչումը

Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական

40 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական

Հարկային ծառայության գեներալ-մայոր

33 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական

Հարկային ծառայության գնդապետ

28 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական

Հարկային ծառայության փոխգնդապետ

24 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական

Հարկային ծառայության մայոր

20 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական

Հարկային ծառայության կապիտան

16 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական

Հարկային ծառայության ավագ լեյտենանտ

13 %

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական

Հարկային ծառայության լեյտենանտ

10  %

 

3) գիտական աստիճան ունեցող հարկային ծառայողների համար լրացուցիչ սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 10 տոկոսի չափով.

4) հարկային ծառայության դասային և հատուկ կոչում ունեցող ծառայողները հավելավճար ստանում են միայն առավել բարձր հավելավճար նախատեսվող կոչման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել