Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, որոշում է ստորագրել Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հանձնարարվել է՝ 20-օրյա ժամկետում վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Նշենք, որ Գալուստ Սահակյանի մահվան մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 18-ին։

Սահակյանը 2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ խորհրդի անդամ է:

Ուներ երկու երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել