Նախարարություն է դիմել ևս ութ ընտանիք, որոնց անդամները շրջափակման հետևանքով իրարից հեռու են գտնվում

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱՀ ՍԶՄ նախարարություն է դիմել ևս ութ ընտանիք, որոնց անդամները շրջափակման հետևանքով իրարից հեռու են գտնվում:

Նախարարությունում ձևավորված արագ արձագանքման խմբի անդամներն այցելել են վերոհիշյալ ընտանիքներին:

Ծանոթանալով նրանց կարիքներին՝ վերջիններիս տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել