Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 19-ի ցերեկը, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին, 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 19-24-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ին ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով: