Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-2 թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի Կոմիտասի, Շահումյան, Աբովյան, Սպանդարյան, Իսահակյան, Աղբյուր Սերոբի փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել