Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Գրիգորիի Սահակյանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
«Նա երեք տարի՝ 2014-2017 թթ., եղել է խորհրդարանի նախագահը:
Գալուստ Սահակյանը մի քանի գումարումների պատգամավոր է եղել, երկար տարիներ ղեկավարել է ՀՀԿ խմբակցությունը:
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին»,-ասված է հաղորդագրության մեջ։