Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ։ Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 9-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հատուկ կարգին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հղումով։