Արցախը ՀՀ և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 12 ժամ է շարունակում է փակ մնալ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ճանապարհը փակած անձանց են միացել նաև Ադրբեջանի ԱԻՆ աշխատակիցները։
Նշվում է, որ արդեն նոր վրաններ են տեղադրվել։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին»,-նշվում է հայտարարության մեջ: