Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 01-ի գիշերը, 04-ին սպասվում է անձրև:
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
