Բրյուսելում ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել

ԱԱ-2022-ի խմբային փուլի Բելգիայի և Մարոկկոյի հավաքականների հանդիպման (0:2) ավարտից հետո Բրյուսելում անկարգություններ են սկսվել, փոխանցում է Sport-express-ը։

Փողոցներ է դուրս եկել արդյունքից դժգոհ ամբոխը, սկսել հրկիզել մեքենաներ, ջարդել ցուցափեղկեր, դյուրավառ նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ։

Ամբոխը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։

Դադարեցվել է նաև մետրոյի և տրամվայի աշխատանքը։

Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոզեն ֆուտբոլասերներին հորդորել է հեռու մնալ քաղաքի կենտրոնից և ասել, որ իշխանություններն անում են ամեն ինչ՝ փողոցներում կարգուկանոն պահպանելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել