64 տարեկան հասակում վախճանվել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը` հղում անելով երկրի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազին։
Մակեյը ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնել էր 2012-ի օգոստոսի 22-ին։