Օդորակիչների, գրասեղանների, աթոռների և այլ իրերի ձեռք բերման համար ԲԴԽ-ն 70․128․480 դրամ է հատկացրել

Բարձրագույն դատախան խորհուրդը նոյեմբերի 21-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ է

1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ «5122 Վարչական սարքավորումներ» հոդվածին հատկացնել 70 128 480 (յոթանասուն միլիոն մեկ հարյուր քսանութ հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ, որից՝

  1. Օդորակիչների ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և «Վեգա ուորլդ» ՍՊԸ-ի միջև 2022 թվականի օգոստոսի 8-ին կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/35-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված թվով 29 հատ «12000 BTU» օդորակիչների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 5 365 000 (հինգ միլիոն երեք հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամիսկ թվով 22 հատ  «24000 BTU» օդորակիչների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 7 700 000 (յոթ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ,
  2. Գրասեղանների ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և Ա/Ձ Կարեն Գևորգյանի միջև 2022 թվականի օգոստոսի 8-ին կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/35-2» ծածկագրով պայմանագրով թվով 140 հատ գրասեղանների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 4 389 000 (չորս միլիոն երեք հարյուր ութսունինը հազար) ՀՀ դրամ,
  3. «Ֆեմիդա» ձայնագրառման համակարգի ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և «Յունիքոմփ» ՓԲԸ-ի հետ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/44» ծածկագրով կնքվելիք պայմանագրով թվով 10 հատ  «Ֆեմիդա» ձայնագրառման համակարգի ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 39 780 000 (երեսունինը միլիոն յոթ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ,
  4. Ղեկավարի բազկաթոռների ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և «ԼԵՎԱՆ» ՍՊԸ-ի հետ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/43-1» ծածկագրով կնքվելիք պայմանագրով թվով 100 հատ ղեկավարի բազկաթոռների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 6 979 440 (վեց միլիոն ինը հարյուր յոթանասունինը հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ,
  5. Աթոռների և համակարգչային աթոռների ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և «Մեգաօֆիս» ՍՊԸ-ի հետ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/43-2» ծածկագրով կնքվելիք պայմանագրով թվով 200 հատ աթոռների և թվով 150 հատ համակարգչային աթոռների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 5 915 040 (հինգ միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար քառասուն) ՀՀ դրամ:

 2. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 20-րդ ենթակետով հաստատված 23-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել