Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի

Ինդոնեզիայի արևմտյան Ճավայի Սյանջուր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 252-ի, հայտնել է տեղական իշխանությունները Instagram-ի գրառման մեջ, փոխանցում է Reuters-ը։

Նաև ասվում է, որ 31 մարդ դեռևս անհետ կորած է, 377-ը վիրավորվել են, իսկ տեղահանվածների թիվը հասել է 7060-ի։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը 5 կմ խորության վրա է գտնվում։

Նշենք, որ Ինդոնեզիայում հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ և ցունամիներ Խաղաղ օվկիանոսի ավազանում խզվածքների պատճառով: 2004 թվականին տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու ցունամին խլեցին գրեթե 230 000 մարդու կյանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել