Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 53-ը վիրավորվել են։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Թուրքիայի նախագահը տեղի ունեցածը որակել է, որպես «Ռումբային հարձակում»։
Հիշեցնենք, որ Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում այսօր՝ նոյեմբերի 13-ին, հզոր պայթյուն է որոտացել։
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ արտաքին հսկողության տեսախցիկների կադրերը ցույց են տալիս, որ ռումբը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը։