Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել՝ 38-ը։ Այս մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայանը։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով չորս մարդ է զոհվել, 38-ը՝ վիրավորվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության, բժիշկների, հրշեջների և շտապօգնության խմբերը,-գրել է քաղաքական գործիչը Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ զոհերի մասին հայտնել էր թուրքական TRT հեռուստաալիքը։Նշվում է, որ միջադեպի պատճառն այս պահին հայտնի չէ։