Այսօր՝ նոյեմբերի 8-ին, կդիտվի Լուսնի լրիվ խավարում: Այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Ամերիկաներից։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։
«Ցավոք, Հայաստանից հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է։
Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն: Հավելենք, որ խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին:
Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 12։02-ին և կավարտվի 17։56։