Առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները:
Iravaban.net-ը հայտնում է, որ դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները ևս սահմանված են այս հրամանով, որի համաձայն․
1. Դասացուցակները կազմելիս հաշվի է առնվում դասաժամերի օպտիմալ հարաբերակցությունը, ինչպես նաև օրվա և շաբաթվա ընթացքում ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը՝ բնական, մաթեմատիկական և հումանիտար առարկաների դասաժամերը երգի, նկարչության և ֆիզիկական դաստիարակման դասաժամերին, ինչի շնորհիվ ստեղծվում է սովորողների մտավոր գործունեությունից ֆիզիկականի փոխվելու հնարավորություն:
2. Կրկնակի դասաժամերը թույլատրվում են միայն լաբորատոր և ստուգողական աշխատանքների, տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակման պարապմունքների (ձմռանը) անցկացման ժամանակ:
3. Դասաժամերի կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներն են.
1) պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ՝ երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով,
2) ուսումնական բեռնվածությունը աստիճանաբար ավելանալով դասաժամի կեսին պետք է հասնի առավելագույնի և իջնի դասաժամի ավարտին:
4. Այդ պահանջներին համապատասխան դասը պայմանականորեն կիսվում է երեք մասի՝ ներածական, հիմնական և ավարտական:
1) Ներածական մասը ուսուցիչն օգտագործում է դասահարցման և կազմակերպչական միջոցառումների համար, հիմնականը՝ նոր դասի, նյութի շարադրման համար, ավարտականը՝ վարժեցման, վերարտադրման համար,
2) 1-ին դասարանի սովորողների համար առավել բարդ առարկաները դասացուցակում ներառվում են 2-րդ դասաժամին, 2-4-րդ դասարանի համար՝ 2-3-րդ դասաժամերին, իսկ 5-12-րդ դասարանների համար՝ 2-4-րդ դասաժամերին՝ սովորողների ամենաբարձր աշխատունակության ժամանակ,
3) Բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) հարկ է զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ՝ պատմություն, աշխարհագրություն և այլն:
5. Սովորողների տարիքի երեխաների մտավոր աշխատունակության լավագույն կենսաբանական ռիթմը լինում է օրվա ժամը 10-12-ի սահմանում: Այս ժամերին նկատվում է նոր մատուցվող նյութի յուրացման ամենաբարձր արդյունավետությունը, օրգանիզմի հոգեբանաֆիզիոլոգիական նվազագույն ծախսի պայմաններում:
6. Սովորողների մտավոր աշխատունակությունը տարբեր է նաև ուսումնական շաբաթվա տարբեր օրերին: Մտավոր աշխատունակության մակարդակը բարձրանում է շաբաթվա կեսին, իսկ շաբաթվա սկզբին (երկուշաբթի) և վերջին (ուրբաթ)՝ ընկնում:
7. Շաբաթվա ընթացքում ուսումնական ծանրաբեռնվածության բաշխումը կազմվում է այնպես, որպեսզի նրա ամենամեծ ծավալը լինի երեքշաբթի և (կամ) չորեքշաբթի օրերին: Դասացուցակում այդ օրերին նախատեսում են կամ ավելի բարդ առարկաներ, կամ միջին և թեթև ծանրության առարկաների համակցություն (աղյուսակներ 1, 2, 3), բայց ավելի շատ, քան շաբաթվա մնացած օրերին: Ստուգողական աշխատանքները կատարվում են ուսումնական շաբաթվա մեջտեղում և 2-4-րդ դասերին:
8. Տնային առաջադրանքները սովորողներին տրվում են ելնելով դրանք կատարելու հնարավորությունից՝ I դասարանում՝ չեն տրվում, II-ում և III-ում՝ մինչև 1,5 ժամ, IV-ում և V-ում ՝ մինչև 2 ժամ, VI-VIII դասարաններում՝ մինչև 2,5 ժամ, IX-XI-ը՝ մինչև 3,5 ժամ, XII-ում՝ մինչև 4 ժամ:
9. Դասացուցակը կազմելիս անհրաժեշտ է օգտվել հետևյալ աղյուսակից, որտեղ յուրաքանչյուր առարկայի բարդության աստիճանը գնահատվում է բալերով: Առավելագույն բալերի գումարը պետք է լինի երեքշաբթի և չորեքշաբթի օրերի համար:
10. 1-4-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 1-ում, 5-9-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 2-ում, 7-12-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակը բերվում է աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 1
Հաստատության 1-4-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակ
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը |
Մաթեմատիկա |
8 |
Ռուսաց լեզու |
7 |
Օտար լեզու |
8 |
Ես և շրջակա աշխարհը |
6 |
Մայրենի |
5 |
Կերպարվեստ և երաժշտություն |
3 |
Տեխնոլոգիա |
2 |
Ֆիզկուլտուրա |
1 |
Շախմատ |
8 |
Աղյուսակ 2
Հաստատության 5-9-րդ դասարաններում ուսուցանվող առարկաների բարդության աստիճանի սանդղակ
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը (ըստ բարդության աստիճանի) |
||||
5-րդ դասարան |
6-րդ դաս. |
7-րդ դաս. |
8-րդ դաս. |
9-րդ դաս. |
|
Քիմիա |
– |
– |
13 |
10 |
12 |
Երկրաչափություն |
– |
– |
12 |
10 |
8 |
Ֆիզիկա |
– |
– |
8 |
9 |
13 |
Հանրահաշիվ |
– |
– |
10 |
9 |
7 |
Գծագրություն |
– |
– |
– |
5 |
4 |
Կենսաբանություն |
10 |
8 |
7 |
7 |
7 |
Տնտեսագիտություն |
– |
– |
– |
– |
11 |
Մաթեմատիկա |
10 |
13 |
– |
– |
– |
Օտար լեզու |
9 |
11 |
10 |
8 |
9 |
Ռուսաց լեզու |
8 |
12 |
11 |
7 |
6 |
Հայրենագիտություն |
7 |
– |
– |
– |
– |
Բնագիտություն |
7 |
8 |
– |
– |
– |
Աշխարհագրություն |
– |
– |
– |
– |
5 |
Հայաստանի աշխարհագրություն |
– |
7 |
6 |
6 |
5 |
Հայոց պատմություն |
– |
8 |
6 |
8 |
10 |
Համաշխարհային պատմություն |
– |
8 |
6 |
8 |
10 |
Հայոց եկեղեցու պատմություն |
8 |
8 |
6 |
8 |
10 |
Հայոց լեզու |
8 |
12 |
11 |
7 |
6 |
Տեխնոլոգիա |
4 |
3 |
2 |
– |
– |
Գրականություն |
4 |
6 |
4 |
4 |
7 |
Կերպարվեստ |
3 |
3 |
1 |
3 |
_ |
Ֆիզկուլտուրա |
3 |
4 |
2 |
2 |
2 |
Երաժշտություն |
2 |
1 |
– |
– |
– |
Ինֆորմատիկա |
4 |
10 |
4 |
7 |
7 |
ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
– |
– |
– |
3 |
3 |
Աղյուսակ 3
Հաստատության 10-12-րդ դասարաններում ուսուցանվող ուսումնական առարկաների բարդության աստիճանի սանդղակ
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը (ըստ բարդության աստիճանի) |
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը (դժվարության աստիճան) |
Ֆիզիկա |
12 |
Ինֆորմատիկա, տնտեսագիտություն |
6 |
Երկրաչափություն |
11 |
Հասարակագիտություն |
5 |
Քիմիա |
11 |
Կենսաբանություն |
7 |
Հանրահաշիվ |
10 |
Հայոց եկեղեցու պատմություն (10-11-րդ դասարաններում) |
4 |
Ռուսաց լեզու |
9 |
Աշխարհագրություն |
3 |
Հայ գրականություն |
8 |
ՆԶՊ և անվտ. Հայրենագիտություն. (10-11-րդ դասարաններ) |
2 |
Կենսաբանություն |
7 |
Ֆիզկուլտուրա |
1 |
Հայոց լեզու |
7 |
Օտար լեզու |
8 |
Հայոց պատմություն |
9 |
Համաշխարհային պատմություն |
9 |
11. Հաստատության 10-12-րդ դասարանների համար դասացուցակի ճիշտ կազմման ժամանակ օրվա ընթացքում ըստ բարդության աստիճանի ամենաշատ բալերի քանակը՝ բոլոր առարկաների գումարով, լինում է երեքշաբթի և (կամ) չորեքշաբթի օրերին:
12. Հաստատության 5-9-րդ դասարանների սովորողների շաբաթվա ուսումնական ծանրաբեռնվածությունը բաժանվում է այնպես, որպեսզի առավելագույն ինտենսիվությունը (օրվա ընթացքում բալերի գումարը) լինի երեքշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ չորեքշաբթին լինի որոշ չափով թեթևացված օր:
13. Դասացուցակը համարվում է սխալ կազմված, երբ օրվա բալերի առավելագույն գումարը լինում է շաբաթվա սկզբի և վերջի օրերին, կամ այն շաբաթվա բոլոր օրերին նույնն է: