«Աէրոֆլոտ» խմբի անդամ «Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ին կվերսկսի Մոսկվա-Գյումրի կանոնավոր չվերթները, լրագրողների հետ զրույցում ասել է ավիաընկերության ներկայացուցիչը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Թռիչքները կիրականացվեն Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից՝ շաբաթական 4 անգամ»,- պարզաբանել են ավիաընկերությունից։
Նշենք, որ միջազգային բոլոր ուղղություններով թռիչքները «Պոբեդա»-ն դադարեցրել էր մարտին, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից և դրան հաջորդած հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո։