Պուտինը խոստացել է օգնել վերջ դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը

Ռուսաստանը կանի ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու, հակամարտությանը վերջ տալու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացել է Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

«Ռուսաստանն իր հերթին կանի ամեն ինչ՝ վերջնական և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- ասել է Պուտինը բանակցություններից հետո։

Նա շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին, որ համաձայնել են գալ Ռուսաստան բանակցությունների։

«Ինչպես պայմանավորվել ենք, մենք կապի մեջ կլինենք, մենք կշարունակենք այս երկխոսությունը և կշարունակենք փնտրել այն լուծումները, որոնք անհրաժեշտ են այս երկարատև հակամարտությանը վերջ դնելու համար»,- հավելել է Պուտինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել