Մոսկվայում մահացել է ռուսաստանցի գործարար Արտյոմ Ասլանյանը

Մոսկվայում ինքնասպանություն է գործել ռուսաստանցի գործարար Արտյոմմ Ասլանյանը։ Նրա մարմինը հայտնաբերվել է «Воробьевы горы» էլիտար բնակելի համալիրի տարածքում, հայտնում է Mash Telegram-ալիքը։

Նախնական տվյալներով՝ մահվանից առաջ Ասլանյանը հաղորդագրություն է ուղարկել մորը, որտեղ խոսել է մեծ թվով գործերի մասին, եւ որ «ընդհանրապես ամեն ինչից հոգնել է»։ Դրանից հետո նա ինքնասպանություն է գործել։ Ավելի ուշ գործարարի դին բնակելի համալիրի տարածքում հայտնաբերել է հավաքարարը։ Ենթադրվում է, որ ինքնասպանության հանգեցրել են բիզնեսի խնդիրները, գրում է Lenta-ն։

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 29-ին, ռուս գործարարը դարձել է 39 տարեկան։ Mash-ը նաեւ մանրամասնում է, որ նա ռեստորանային բիզնեսի եւ սննդի սպասարկման հետ կապված հինգ ընկերությունների հիմնադիր է եղել։ Դրանց թվում են Moscow Food-ը, «Պարկ Մենեջմենթը», Istanbul Kebab-ը, Bluefin-ը եւ քաղաքում եւս մեկ ընկերություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել