Ռուսաստանին անհանգստացնում է Արկտիկայի հարցում ԱՄՆ-ի նոր ազգային ռազմավարությունը

Ռուսաստանին անհանգստացնում է Արկտիկայի տարածաշրջանի զարգացման ԱՄՆ-ի նոր ազգային ռազմավարությունը, քանի դրա հիմքում դիմակայությունն է, ոչ թե բոլոր երկրների հետ կառուցողական փոխգործակցությանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Արկտիկական խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեի նախագահ Նիկոլայ Կորչունովը։

«Արկտիկայի վերաբերյալ ԱՄՆ-ի ազգային ռազմավարության գլխավոր մարտահրավերներից մեկը Արկտիկայի տարածաշրջանում համագործակցության մասնատվածությունն է։ Նման կարևոր ռազմավարական փաստաթղթի հիմքում է դրվում դիմակայությունը, երկրներին զսպելը, իսկ արկտիկական պետությունների համագործակցությունը երկրորդ պլան է մղվում։ ԱՄՆ-ի այս մոտեցումը՝ միտված դիմակայությանը, անհանգստացնում է և շատ հարցեր է առաջացնում»,- ասել է Կորչունովը։

Նշենք, որ հոկտեմբերի սկզբին ԱՄՆ-ն ներկայացրել է Արկտիկայում իր ներկայությունն առաջիկա 10 տարիներին զարգացնելու նոր ռազմավարությունը։ Փաստաթղթում նշված է, որ Վաշինգտոնը մտադիր է արդյունավետորեն մրցակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխգործակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել