Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Վերածննդի հրապարակից և կից գրել․
«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում»։
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՀ խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել:
Նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք։ Ըստ ԱՀ Ազգային ժողովի՝ հանրահավաքին մասնակցում էին շուրջ 40,000 քաղաքացիներ Ստեփանակերտից և շրջաններից:


