Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար․ Ռոբերտ Քոչարյանը՝ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու որոշման մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Ափսոսանքով տեղեկացա Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու ամոթալի որոշման մասին։ Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար, երբ բարեկամ երկրի պատգամավորի մուտքն արգելվում է մեր երկիր։ Սա նաև տարակուսանք է առաջացնում, քանի որ Կոնստանտին Ֆեոդորովիչն այն գործիչներից է, որը մշտապես եղել է հայ ժոովրդի կողքին, իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ պայքարել է Արցախի Հանրապետության և արցախցիների շահերի պաշտպանության համար։

Ուշադրության է արժանի, որ մինչ այս հայտնի չէ պրոթուրքական, պրոադրբեջաբական որևէ գործիչ, որի մուտքը Հայաստան արգելված է։ Եվ պատահական չէ հանրության տագնապն ու դժգոհությունը, որ սա դիտվում է որպես վտանգավոր ուղերձ։

Հայ ժողովրդի համար Կոնստանտին Զատուլինը եղել է, կա և վստահ եմ՝ մնալու է Հայաստանի նվիրյալ բարեկամ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ-ն նամակ է ուղարկել և Զատուլինին տեղեկացրել․ «Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել