Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառեն «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցները

Ամանորին ընդառաջ Հանրապետության գլխավոր տոնածառը պատրաստ կլինի դեկտեմբերի սկզբին, իսկ լույսերի հանդիսավոր վառման արարողությանը ներկա կլինեն նաև «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակիցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունում հրավիրված ասուլիսում «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյան նշեց, որ Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 5-ին:

«Համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ՝ մրցույթին մասնակցող 16 երկրի ներկայացուցիչներին տալիս ենք այս մեծ հնարավորությունը, որպեսզի նրանք բոլորը միասին վառեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Դրանով կլինի, թե Եվրատեսիլի բացման արարողության, թե մեկշաբաթյա տոնախմբության մեկնարկը»,-ասաց Դավիթ Ծերունյանը:

«Մանկական Եվրատեսիլ»-ը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել