Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է

«Ռոսավիացիա»-ն մինչև նոյեմբերի 3-ը երկարացրել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 3-ը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում:

Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածության մի մասը երկրի հարավում և կենտրոնական մասում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել