Ջոնսոնը հրաժարվում է առաջադրվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չի առաջադրվելու իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և կառավարության ղեկավարի պաշտոնում Լիզ Թրասի հրաժարականից հետո։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Կարծում եմ, որ ես լավ հնարավորություն ունեմ Պահպանողական կուսակցությանը տանելու դեպի հաղթանակ 2024 թվականի ընտրություններում»,-ասել է Ջոնսոնը կիրակի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:

Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը հոկտեմբերի 20-ին` պաշտոնավարման 45-րդ օրը, հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։

Ելույթում նա ասել է, որ հասկացել է, որ «չեմ կարող հանձնել այն մանդատը, որով ես ընտրվել եմ Պահպանողական կուսակցության կողմից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել