Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:55-ին: Այրվել է Mercedes-Benz C200 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Պ.):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել