Կսահմանվի պետական և մշակութային գործիչների գերեզմանատեղի կազմակերպման օրինակելի ձևը

Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

Նախագծով առաջարկվում է՝ սահմանել պետական և մշակութային գործիչների գերեզմանատեղի կազմակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող նվազագույն և առավելագույն թույլատրելի հարաչափերը:

«Հուշաքարի, կամ հուշասյան, կամ մահարձանի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար մշակվում է էսքիզային նախագիծ համաձայն N 1 ձևով սահմանված չափորոշիչների: Էսքիզային նախագծով առաջարկված տարբերակի իրականացման համար ֆինանսական միջոցների հաշվարկը չպետք է գերազանցի 2277.41 հազ. դրամ հաստատագրված գումարը»,-նշված է նախագծում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել