Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացի է դանակահարվել

Թուրքական Ալանիայում վիճաբանության ժամանակ դանակահարել են ռուս տղամարդուն։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով թուրքական Yeni Alanya թերթին։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ անհայտ պատճառով վիճաբանություն է ծագել ՌԴ քաղաքացու և 19-ամյա երիտասարդի միջև։

Նշվում է, որ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ 19-ամյա երիտասարդը թիկունքի հատվածքից դանակահարել է ռուսաստանցուն։

Տուժած ռուսաստանցին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո հոսպիտալացվել է։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Ըստ թերթի՝ համապատասխան ընթացակարգերից հետո տուժածը կուղարկվի դատարան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել