Եյսկում Սու-34-ի ընկնելու հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 19-ը վիրավորվել

Եյսկում բնակելի շենքի բակում Սու-34 ռմբակոծիչի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Կրասնոդարի երկրամասի վարչակազմը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Տարածաշրջանային օպերատիվ շտաբից հայտնել են, որ վիրավորվել է 19 մարդ, նրանցից 4-ի վիճակը ծանր է։ Վիրավորների թվում եղել են 8-10 տարեկան 3 երեխա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Սու-34 ռմբակոծիչը հոկտեմբերի 17-ի երեկոյան վթարի է ենթարկվել Եյսկում 9 հարկանի բնակելի շենքի բակում։ Վթարի ժամանակ ինքնաթիռի զինամթերքը պայթել է։

Հրդեհը տարածվել է բարձրահարկ շենքով։

Հիշեցնենք, որ օդաչուները հասցրել են պարաշյուտներով ցած նետվել։

Բնակիչներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով հատուկ կետ է ստեղծվում, նրանց կցուցաբերվի անհրաժեշտ ցանկացած տեսակի օգնություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել