Ժոզեպ Բորելը նշել է, թե երբ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

Եվրոպական միությունը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, երբ դրանց համար նոր նպատակներ սահմանի: Պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հավանության է արժանացրել վերջերս ընդունված հակառուսական պատժամիջոցների փաթեթը և պնդել է շարունակել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա: Մենք ընդամենը մի քանի օր առաջ ենք նոր փաթեթ ընդունել, և պատժամիջոցների գործընթացը շարունակվում է: Ես հիմա չեմ կարող ասել, թե որոնք են լինելու հաջորդ լրացուցիչ միջոցները, մենք այս ճանապարհին ենք: Հենց հստակեցնենք նման միջոցառումների նպատակները, կկարողանանք հայտարարել պատժամիջոցների մասին»,-նշել է Բորելը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ սպասել նոր հակառուսական պատժամիջոցների հայտարարմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել