Վրաստանում 19-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել մորը

Ռուսթավիի Ճկղոնդիդելի թաղամասում 19-ամյա որդու և մոր միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում տղան վիրավորել է մորը. ըստ աղբյուրի` կինը մոտ 40 տարեկան է:

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

Որդու հարվածից վիրավորված երիտասարդ կնոջը տեղափոխել են Ռուսթավիի կենտրոնական հիվանդանոց:

Ռւոսաթավիի կենտրոնական հիվանդանոցի տնօրեն Պապունա Բախտաձեն հայտնել է, որ կինը վնասվածք է ստացել որովայնի շրջանում՝ սառը զենքով։

«Վնասվել են որովայնի շրջանում գտնվող օրգանները։ Կատարվել է շտապ վիրահատություն, հիվանդն այս պահին դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը կայուն է»,- ասել է Բախտաձեն։

Դեպքը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմ 19-108-րդ հոդվածով` ընտանիքի անդամի նկատմամբ սպանության փորձ։

Իրավապահներն արդեն ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվող անձին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել