Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին, փաստորեն արդարացրել է իրեն՝ հույսը դրել է հայկական ազդեցիկ սփյուռքի վրա, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Գրում է РИА Новости-ին։
Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «անընդունելի» հայտարարությունը կարելի է բացատրել իրականության թերի ընկալման դիրքորոշմամբ։
Ըստ Մեդվեդևի Մակրոնը այս հայտարարությամբ ոչ թե մեղադրեց Ռուսաստանի այլ արդարացրեց ինքն իրեն։
«Հեռուստահաղորդավարները նրան կշտամբեցին, որ «Ֆրանսիան Հայաստանը թողեց ճակատագրի քմահաճույքին։ Նա կրքոտ պատմում է, թե որքան է Ֆրանսիան սիրում Հայաստանը։ Այստեղ հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների վերաբերյալ հաշվարկը բավականին թափանցիկ է»,-գրել է Մեդվեդևը VKontakte-ի իր էջում։