Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան։
Հիվանդանոցներում 11 վիրավոր կա։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և բնական ռեսուրսների ու էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։
Ածխաանքում որոնողական աշխատանքները շարունակվում են։