Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է մասնակցել Ուկրաինայի հետ գերիների փոխանակման աշխատանքներին, ինչի համար Ռուսաստանը շնորհակալ է նրան, ուրբաթ օրը լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գրում է ТАСС լրատավական գործակալությունը:
«Ինչպես գիտենք, Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն բավականին նշանակալից դեր է խաղացել մի շարք հարցերի, այդ թվում՝ գերիների փոխանակման հետ կապված հարցերի լուծման գործում: Նա իրոք անձամբ ներգրաված է եղել այդ գործում, և մենք դրա համար էլ ենք շնորհակալ նրան, քանի որ նրա շնորհիվ մենք ստացանք մեր ռազմագերիներին, այդ թվում՝ սպաներին»,-ընդգծել է Պուտինը: