Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Հայաստանի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովի անցկացման գաղափարը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Գրում է РИА Новости-ին։

«Այժմ նման թեմա չի բարձրացվել»,- լրագրողներին ասել է Օվերչուկը։

Նշենք, որ Պուտինն ու Ալիևը հանդիպել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Այնուհետեւ Պուտինը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, թեեւ նշեց, որ էսկալացիան կասեցվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել