Արևմուտքը ՀԱՊԿ-ը կազմաքանդելու գործընթաց է սկսել․ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահ

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը հայտարարել է, որ Արևմուտքը մտադիր է կազմաքանդել ՀԱՊԿ-ը և խոչընդոտել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրացիային։

«Արևմուտքը կենտրոնացել է հետխորհրդային տարածքում մրցակցի ստեղծման հնարավորությունները բացառելու, դրա համար որևէ հնարավորություն չթողնելու վրա։ Փաստացի, ՀԱՊԿ-ը կազմաքանդելու գործընթաց է գնում, լուրջ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ինտեգրացիոն այնպիսի միավորում, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, չկայանա»,- Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահի խոսքերն է մեջբերել БелТА գործակալությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել