Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, գրեթե ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Այժմ օդային ազդանշանը հնչում է Լվովում, Ժիտոմիրում, Կիևում, Կիրովոգրադում, Չերկասիում և նույնիսկ Վոլինի շրջաններում, այդ թվում՝ երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, պայթյուններ են հնչել Կիևի կենտրոնում։
Արկերից մեկն ընկել է նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ։ Դնեպրոպետրովսկում ուժգին հարված է հասցվել գործարանի շենքին, որտեղ կարող էին զինտեխնիկա տեղակայվել։