ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «ծաղրածու» է անվանել այն բանից հետո, որբ Զելենսկին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնել։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Եվրամիությունում արդեն չեն լվացվում, հագուստը չեն լվանում, մեզնից զուգարանի թուղթ չեն գնում, մեքենաները չեն լիցքավորում, իսկ «ծաղրածուին» պատժամիջոցների նոր փաթեթ է հարկավոր։ Նա արդեն օգտագործել է հինը»,-Telegram-ի իր ալիքում գրել է Զախարովան։
Նշվում է, որ ուկրաինայի նախագահը կոչ է արել G7-ի երկրներին նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական էներգաարդյունաբերության վրա։