Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, որոնց թվում է Մոսկվայի բնակիչ։ Այս մասին գրում է РИА Новости-ին։
«Ըստ թարմացված տեղեկատվության՝ չորս մահացած կա, այդ թվում՝ մոսկվացի դատավոր»,- ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին, Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով գնացքի վառելիքի բաքերը բռնկվել են։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն․ նրա խոսքով՝ այն իրականացրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։
ՌԴ քննչական կոմիտեի նախագահը հայտարարել էր, որ պայթյունի կազմակերպմանը մասնակցել են ինչպես Ուկրաինայի հատուկ ծառայությունները, այնպես էլ Ռուսաստանի ու արտասահմանյան երկրների քաղաքացիներ։