Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունը կազմակերպել են ուկրաինական հատուկ ծառայությունները. Պուտին

Ղրիմի կամրջի պայթյունի կազմակերպիչները, պատվիրատուները և իրագործողները եղել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, սա ահաբեկչություն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպմանը։ Գրում է РИА Новости-ին։

«Կասկած չկա, սա ահաբեկչություն է, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի շատ կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ընդգծել է նա։

Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է «ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ հարուցելու մասին։ Նա պետության ղեկավարին տեղեկացրել է նաև պայթյունի նախապատրաստման մեջ ներգրավված կասկածյալների ինքնության մասին։

«Մենք արդեն պարզել ենք բեռնատարի երթուղին, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Դրանք են՝ Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան, Կրասնոդարը։ Մեզ հաջողվել է կասկածյալներից բացահայտել նրանց, ովքեր կարող էին իրականացնել ահաբեկչությունը։

Ինչպես պարզաբանել է Քննչական կոմիտեի նախագահը, պայթյունի կազմակերպմանը մասնակցել են ինչպես Ուկրաինայի հատուկ ծառայությունները, այնպես էլ Ռուսաստանի ու արտասահմանյան երկրների քաղաքացիներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել