Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-12-ի պասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել