Կյանքիս վերջին 24 տարիներին պայքարել եմ, որ ՀՀ-ում ընտրությունները լինեն ազատ, արդար, մրցակցային․ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:

Վահագն Հովակիմյանի կենսագրությունը ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հովակիմյանն իր ելույթում նշեց․ «Հայաստանն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, ինչը միջազգայնորեն արձանագրված փաստ է: Ժողովրդավարության զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունեն ազատ, թափանցիկ, մրցակցային ընտրությունները: Կյանքիս վերջին քսանչորս տարիներին պայքարել եմ, հնարավորություններս օգտագործել, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ, արդար, մրցակցային»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել