Համաքաղաքացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ. ոստիկանություն

Հոկտեմբերի 4-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնություն է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Բանավան թաղամասում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածի և 24-ամյա երիտասարդի միջև, որի ընթացքում էլ 24-ամյա երիտասարդը դանակահարել է 33-ամյա համաքաղաքացուն:

Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 6-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության

Սպիտակի բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել