Պրահայում ոչ պաշտոնական զրույց է տեղի ունեցել Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների միջև

Հոկտեմբերի 6-ին Պրահայում ոչ պաշտոնական զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, հայտնում է Anadolu-ն։

Հանդիպումը կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում։

Ավելի ուշ զրույցին միացել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Համաժողովին մասնակցում են ԵՄ 27 անդամ և 17 գործընկեր պետությունների ղեկավարներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել