Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի գրող Աննի Էռնոյին։ Նա պարգևատրվել է «իր խիզախության և կլինիկական ճշգրտության համար, որով նա բացահայտում է գաղթականության ակունքները և անձնական հիշողության հավաքական սահմանափակումները»:
Էռնոն մեծ մասամբ ինքնակենսագրական «Իրադարձություն», «Կինը», «Սովորական կիրք», «Տարիներ», «Արտաքին կյանք» և այլ վեպերի հեղինակ է, նրա ստեղծագործությունը «կանացի գրչության» օրինակ է:
Ֆեմ-գրողները փորձում են կանանց ձայնը բարձրացնել գրականության մեջ, արտացոլել աշխարհի կանացի տեսքն ու զգացողությունը, ետ նվաճել կանացի տարածությունը՝ թե՛ գրականության, թե՛ լեզվի, թե՛ արտաքին աշխարհում՝ նրանց գրվածքի օգնությամբ: