«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ անհատական ճնշման կարգավորիչ կետի խափանման պատճառով հոկտեմբերի 5-ին ժամը 22։20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի 16-րդ մուտքի գազասպառողների գազամատակարարումը:
Նշվում է, որ վթարավերականգնողական աշխատանքներից հետո գազամատակարարումը կվերականգնվի: