44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները կերկարաձգվեն ևս 6 ամսով

Ազգային ժողովի որոշմամբ՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները կերկարաձգվեն ևս 6 ամսով։

Ըստ նախագծի հիմնավորման՝ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել և ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնց մանրամասն ուսումնասիրման համար պահանջվել է 6 ամիս։

«Հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլն իրականացնելու, փաստաթղթերի ուսումնասիրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնել առնվազն 6 ամսով»- ասված է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել