Ռուս զինվորները հերոսաբար պաշտպանում են Դոնբասը, երկիրը (Ռուսաստանը) կանի ամեն ինչ՝ աջակցելու իր նոր տարածքներին և դրանց անվտանգության համար։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գրում է РИА Новости լրատվական գործակալությունը։
«Նրանք շքերում չեն, նրանք մարտի դաշտում են։ Նրանք հերոսաբար պաշտպանում են մարդկանց ընտրությունը, որը կատարվեց օրեր առաջ։ Ես գիտեմ ինչ եմ ասում, այո, հերոսաբար։ Մենք կանենք ամեն ինչ որպեսզի բարձրացնենք անվտանգությունն այդ տարածքներում»,-ասել է Պուտինը։
Սեպտեմբերի 30-ին Պուտինը համաձայնագրեր է ստորագրել Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմում ընդունելու վերաբերյալ։ Այս երկրներում և շրջաններում սեպտեմբերի 23-ից 27-ը հանրաքվեներ են անցկացվել Ռուսաստանին միանալու հարցի շուրջ։